Լրահոս

24.10.2012 12:32


Անսիի տնօրենը` «ՌեԱնիմանիայի» պատվավոր խորհրդի անդամ

Անսիի տնօրենը` «ՌեԱնիմանիայի» պատվավոր խորհրդի անդամ

Անիմացիայի աշխարհում թելադրող դիրք ունեցող Անսիի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Տիցիանա Լոսքին իր համաձայնությունն է տվել դառնալու «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի պատվավոր միջազգային խորհրդի անդամ: Տիցիանա Լոսքիի որոշումը վստահության նշան է և հավաստիքը նրա, որ «ՌեԱնիմանիա»-ն իր հիմնադրման օրվանից չորս տարի անց հանդիսանում է առաջատար անիմացիոն կինոփառատոնը տարածաշրջանում: Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի և «ՌեԱանիմանիա»-ի համագործակցությունն արդեն իսկ հարուստ պատմություն ունի. «ՌեԱնիմանիա»-ն պատիվ է ունեցել 2009թ. Տիցիանա Լոսքիին հյուրընկալել Հայաստանում: Տ. Լոսքիի` «ՌեԱնիմանիա»-ի պատվավոր խորհրդին անդամակցելն արդեն իսկ պաշտոնական համագործակցության նոր էջի սկիզբ է, որ նպաստելու է «ՌեԱնիմանիա»-ի առաջխաղացմանն ու ընդլայնմանը: 
«ՌեԱնիմանիա»-ին ուղղված նամակում Տ. Լոսքիին իր շնորհակալությունն է հայտնում պատվավոր միջազգային խորհրդի անդամ դառնալու հրավերի համար և խոստանում նեցուկ լինել փառատոնի զարգացմանը:
Հույս ունենք` 2013-ին «ՌեԱնիմանիա» 5-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում հյուրընկալել տիկին Տիցիանա Լոսքիին: 
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 3-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը:

Այս խորագրի վերջին նյութերը