Լրահոս

24.10.2012 12:37


ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ կինոնախագիծը Կիևի կինոփառատոնի համատեղ արտադրության ֆորումում

ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ կինոնախագիծը Կիևի կինոփառատոնի համատեղ արտադրության ֆորումում

Հոկտեմբերի 25-26-ին Կիևի Molodist 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Համատեղ Արտադրության ֆորումի (Boat Meeting Co-production Forum) ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրված 8 նախագծերը, որոնց հեղինակները հրավիրվել են Կիև` համագործակցության համար: Հեղինակավոր ֆորումի ընտությանն է արժանացել հայկական Պարալլելս Ֆիլմ ընկերության ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (ռեժիսոր/պրոդյուսեր` Հովհաննես Գալստյան) կինոնախագիծը: Ֆորումի կողմից ընտրված ևս մեկ` Թուրքիան ներկայացնող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու ԿՈՐԱԾ ԹՌՉՈՒՆՆԵՐ կինոնախագծում Պարալլելս Ֆիլմը հանդես է գալիս որպես հայկական համա-արտադրող:


ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ նախագծի ներկայացումը կայացել է այս տարի մայիսին` Կաննի կինոշուկայում, որից հետո Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր կազմակերպության կողմից ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ ընտրվել և զարգացվել է Եվրոպական հեռանկարային 10 կինոնախագծերի աջակցության` BEST-Baltic bridges east by west ծրագրում:


ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆԻ արտադրությանը մասնակցում են Հայաստանը, Նորվեգիան, Նիդեռլանդները: Բանակցություններ են ընթանում ֆրանսիական և գերմանական կինոընկերությունների հետ` արտադրության համար անհրաժեշտ մնացած միջոցները լրացնելու նպատակով: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2013-ի ամռանը: Կինոնախագծին աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Այս խորագրի վերջին նյութերը