Լրահոս

24.10.2012 14:44


ՀՀԿ պատգամավոր. «Աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը շատ մեծ բան չի տա քաղաքացիներին»

ՀՀԿ պատգամավոր. «Աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը շատ մեծ բան չի տա քաղաքացիներին»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ նվազագույն ամսական աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը շատ մեծ բան չի տա քաղաքացիներին: «Բայց ինչ էլ որ ուզենանք անել, պետք է գնահատենք մեր բյուջեի հնարավորությունները:  Որևէ  քայլ անելիս գնահատում են նախ և առաջ նաև պետական բյուջեի հնարավորությունները»,- հավելել է բանախոսը:
Հիշեցնենք, որ ԱԺ–ում քննարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանով առաջարկվում է 2013թ. հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը դարձնել 35 հազ. դրամ` նախկին 32 500 դրամի փոխարեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը