Քաղաքական

24.10.2012 18:35


ԲՀԿ–ական պատգամավորը դատախազի ուշադրությունը հրավիրել է կառավարության ծախսած գումարների վրա

ԲՀԿ–ական պատգամավորը դատախազի ուշադրությունը հրավիրել է կառավարության ծախսած գումարների վրա

Այսօր ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությունից հետաքրքրվել է, թե 2006 թվականից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով տրամադված 32 մլն ԱՄՆ դոլարից որքա՞ն մասն է ծախսվել ֆերմերների համար դասախոսություններ կարդալու նպատակով: Պատգամավորը պնդել է, որ ծախսվել է 16,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Նաիրա Զոհրաբյանն այս թիվն ուշագրավ է համարել հատկապես այն համատեքստում, որ երբ գլխավոր դատախազությունը Վարդան Օսկանյանին պատասխանատվության է կանչում մի գումարի համար, որը չի կորել, այլ հակառակը՝ ավելացել է, ապա ա՛յս դեպքում ևս պետք է հետաքրքրվի, թե 16,6 մլն ԱՄՆ դոլարը որտե՞ղ է ծախսվել, և այդ գումարը ծախսողներին նույնպես հնարավորություն տա ապացուցելու իրենց անմեղությունը, ինչպես Օսկանյանի դեպքում։

Այդ գումարի ծախսողները պետք է ներկայացնեն՝ ինչպես են ծախսել այդ գումարը։ Պետք է ապացուցեն իրենց անմեղությունը, այլապես 181 հազ.–ի համար պատգամավորին զրկում են անձեռնմխելիությունից։ Կոռուպցիայի դեմ պայքարի ստախանովյան մեթոդներ են կիրառվում, ատկատը դարձել է քաղաքական ֆոլկլորի ամենասիրելի ժանրը: Բոլորս պետք է նպաստենք, որ այդ գումարները ծախսողները հանրության առջև ապացուցեն իրենց անմեղությունը,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը