Լրահոս

25.10.2012 09:40


Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը

Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո. «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել:

Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը:

Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը։

Աղբյուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն»

Այս խորագրի վերջին նյութերը