Լրահոս

25.10.2012 09:35


ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը. «Մենք սիրիական ընդդիմությանը զինամթերք չենք մատակարարում»

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը. «Մենք սիրիական ընդդիմությանը զինամթերք չենք մատակարարում»

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի այն հայտարարությանը, թե Սիրիայում ապստամբներն օգտագործում են ամերիկյան արտադրության հրթիռային համակարգեր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է այդ տեղեկատվությունն ու ցանկություն հայտնել տեսենլ այդ տեղեկությունը հավաստող փաստեր։  

–Մենք սիրիական ընդդիմությանը որևէ ռազմական արտադրանք չենք մատակարարում, ոչ մի «Սթինգեր»: Եթե ՌԴ-ն տեղեկություններ ունի Սիրիայի ընդդիմադիրների ունեցած տվյալ զինատեսակների մասին, մենք կուզեինք դրանք ստանալ»,–այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Հիշեցնենք, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովը, մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակարգը հրաման է արձակել սիրիացի ընդդիմադիրներին փոխանցել հրթիռային համալիրների խմբաքանակ, ասել էր, թե ամերիկացիները հրաժարվում են դրանից և ասում, որ ոչինչ չեն փոխանցել Սիրիայի ընդդիմությանը։ Մակարովը նշել էր.

–Սակայն մեր ունեցած փաստերն այլ բան են ասում։ Իսկ թե ո՞վ է զբաղվել այդ խմբաքանակի մատակարարմամբ, դեռևս պետք է պարզել։

Այս խորագրի վերջին նյութերը