Լրահոս

25.10.2012 10:53


Ավստրալիայի նահանգներից մեկը ճանաչել է ԼՂՀ–ի անկախությունը

Ավստրալիայի նահանգներից մեկը ճանաչել է ԼՂՀ–ի անկախությունը

Ավստրալիայի ամենախոշոր նահանգ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինն ընդունել է մի բանաձև, որով  ճանաչում է ԼՂՀ–ի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը։

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը նաև կոչ արել Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ։

 «Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,-ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նույն նահանգը ճանաչել էր նաև Հայոց ցեղասպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը