Լրահոս

25.10.2012 11:35


Հայաստանը հեղինակավոր «Էդիսոն» մրցանակաբաշխության թեկնածու

Հայաստանը հեղինակավոր «Էդիսոն» մրցանակաբաշխության թեկնածու
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից  հոլանդական «Edison Award»-ին «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում ներկայացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (music of Georges I. Gurdjieff)`The Gurdjieff Folk Instruments Ensemble, Levon Eskenian՝   հրատարակված գերմանական ECM records-ի կողմից:
Աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից մրցանակաբաշխության են ներկայացվել երեքը։
Նշենք, որ "Edison Award"-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը, Ռոբի Ուիլլյամսը, դասական երաժիշտներից Եվգենի Կիսինը,Վալերի Գերգիևը,Կլաուդիո Արաուն, իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը:
Հիշեցնենք, որ այս ձայնասկավառակը 2012թ. Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ճանաչվել էր որպես լավագույն ժողովրդական ալբոմ:
Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթ

Այս խորագրի վերջին նյութերը