Լրահոս

25.10.2012 18:20


Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-22։00–ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի առանձնատների, Տիչինայից փողոցից մինչև Վանտյան փողոցը հատվածի, Մալաթիա, Շահումյանի թիվ 12, 13, Հովնաթան, Վեգներ, Ոսկանյան, Բատիկյան, Վարուժան փողոցների, Շրջանային փողոցի 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը