Լրահոս

26.10.2012 09:55


Կիրկորովի համերգը Բաքվում չեղյալ է հայտարարվել. պատճառը քաղաքակա՞ն է

Կիրկորովի համերգը Բաքվում չեղյալ է հայտարարվել. պատճառը քաղաքակա՞ն է

Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքվում նոյեմբերի 8-ին նախատեսվող հարերգը չեղյալ է հայտարարվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Պետք է հաստատեմ, որ Baku Crystall Hall համերգասրահում նախատեսվող համերգը չեղյալ է հայտարարվել: Պաշտոնապես կազմակերպիչները հայտնել են, որ պատճառները տեխնիկական են, սակայն մենք կարծում են, որ Baku Crystall Hall-ը` դահլիճ, որտեղ անցկացվել է «Եվրատեսիլը», որտեղ հանդես են եկել Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան, տեխնիկական թերություն չի կարող ունենալ: Այսպիսով՝ մնում է միայն ենթադրել, թե ինչ պատճառներ են թաքնված նման որոշման ետևում»,–ասել է Կիրկորովի մամլո քարտուղար Օլգա Ալեքսեևան։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառը քաղաքական է: Կազմակերպիչները դժգոհ են նրանից, որ Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը, աջակցում է Հայաստանից 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Ալեքսեևան ևս նշել է, որ նման վարկած կա:

«Ամեն դեպքում, սա շատ ցավալի միջադեպ է, քանի որ Ֆիլիպը երազում էր Բաքվում հանդես գալ: Նա նույնիսկ Մուսլիմ Մագոմաևին նվիրված երգ էր պատրաստել, հատուկ դեկորացիաներ էին նախապատրաստվել՝ հարմարեցվելով այդ բազմահազարանոց դահլիճին»,–ասել է Ալեքսեևան:

Այս խորագրի վերջին նյութերը