Լրահոս

26.10.2012 10:25


Օբաման վստահ է, որ ընտրություններում ինքն է հաղթելու

Օբաման վստահ է, որ ընտրություններում ինքն է հաղթելու

Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբաման վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հենց ինքն է հաղթելու։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է «Rolling Stones» երաժշտական ամսագրին տված հարցազրույցում։

Լրագրողը կատակով հարցրել է, թե առաջիկա Հելոուինի տոնին (այն կնշվի հոկտեմբերի 31-ին) ինչ զգեստ կընտրեր իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի համար, ինչին Օբաման պատասխանել է.

–Այս Հելոուինին չգիտեմ, բայց ինչ վերաբերում է հաջորդին, ապա հուսով եմ, որ Ռոմնին կլինի նախագահի նախկին թեկնածուի զգեստով։

 Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն արդեն քվեարկել է։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։

Այս խորագրի վերջին նյութերը