Լրահոս

26.10.2012 11:05


Հրդեհներ

Հրդեհներ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։07-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի 19 տան բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։52-ին, մարվել՝ 19։27-ին:

Կ. Ալեքսանյանին պատկանող տան բակում` փայտյա ծածկի տակ (32 քմ մակերեսով), այրվել է 120 հակ անասնակեր:

 

***

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։13-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի երկաթգծի դեպոյի մոտ այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։31-ին, մարվել՝ 02։09-ին:

Այրվել է Գ. Սահակյանին պատկանող թիվ 154/016 տնակի առաստաղը` 9 քմ մակերեսով, տնակին կից օժանդակ շինությունը` 40 քմ և ներսում կուտակված վառելափայտ` մոտ 4 խմ:

 

***

Նույն օրը՝ ժամը 02։04-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում այրվում է Բջնի գյուղի 12-րդ փողոցի 6-րդ տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։21-ին, մարվել՝ 03։43-ին:

Ամբողջությամբ այրվել է Տ. Ասատրյանին պատկանող տան տանիքը` մոտ 120 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը