Լրահոս

26.10.2012 11:20


Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին և հրավիրել Հայաստան

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին և հրավիրել Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ժամկետներում»,–ասված է Տիգրան Սարգսյանի ուղերձում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը