Լրահոս

26.10.2012 11:25


Որոնվում է 16-ամյա Էլեն Սամվելի Ղազարյանը

Որոնվում է 16-ամյա Էլեն  Սամվելի Ղազարյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլեն  Սամվելի Ղազարյանը  տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Արտաքին տվյալներն են` հասակը 160 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով,  սև, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով:
Աղջիկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: 
Էլեն Ղազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-24-02-02, 010-28-02-02, 1-02 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը