Լրահոս

19.01.2011 11:14


Վաշաձե. «Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկել ենք Կովկասի խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր»

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո վրաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ նրանք քննարկել են Կովկասում խաղաղության ու կայունության վերահաստատմանը վերաբերվող հարցերի մասին։

-Մենք քննարկել ենք երկկողմանի քաղաքական և տնտեսական հարաբերություններին վերաբերող խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության արդիական թեմաների մասին։ Մենք խոսել ենք նաև տարածաշրջանային անվտանգության և առկա իրավիճակի մասին, - լրագրողներին ասել է Վաշաձեն։

Այս խորագրի վերջին նյութերը