Աշխարհ

27.10.2012 10:04


ՀՀ ՊՆ–ն՝ Ադրբեջանի «պարծանք» «Ինստիգլալ» հրացանի մասին

ՀՀ ՊՆ–ն՝ Ադրբեջանի «պարծանք» «Ինստիգլալ» հրացանի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է տեսանյութ ցուցադրել, որը վերաբերում է «Ինստիգլալ» անունը կրող դիպուկահար հրացանին։ Ադրբեջանը, որը պնդում է, թե դա իր արտադրությունն է, ուղղակի պարեծնում է այդ զինատեսակով։

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարությունը, իրականում «Իստիգլալը» Հարավաֆրիկյան հանրապետությունում արտադրվող զենքի նմանատիպն է, բայց, իհարկե, չարտոնագրված տարբերակը: Փաստորեն այն գողացված է:

Բացի այդ, «Իստիգլալը» ունի նշանառության հետ կապված մի շարք խնդիրներ։ Որոշ տվյալների համաձայն՝ Ադրբեջանի «պարծանքը» համարվող զենքը մի շարք թերությունների պատճառով այլևս չի արտադրվելու:

Այս խորագրի վերջին նյութերը