Լրահոս

27.10.2012 16:18


Ինքանտիպ բնապահպանական միջոցառում

Ինքանտիպ բնապահպանական միջոցառում

Սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Վայրի բնության ու մշակութային արժեքներ իպահպանման հիմնադրամը կազմակերպում է մի ինքանտիպ բնապահպանական միջոցառում: Ժամը 12։00-ին Ազատության հրապարակից «երթի» են ելնելու կենդանիներ. հարյուրավոր երեխաներ Երևանից ու Հայաստանի ամենահեռավոր մարզերից մասնակցելու են հիմնադրամի՝ արդեն ավանդական դարձած Կենդանիների Դիմակահանդես-շքերթին՝ կրելով իրենց ուժերով պատրաստված ոչնչացման եզրին գտնվող որևէ կենդանու դիմակ կամ զգեստ: Երթին ուրախ տրամադրություն են հաղորդելու պատանեկան նվագախմբերը, իսկ երթը գլխավորելու է Գերմանիայի Բրեմեն քաղաքից հյուրընկալված Կոնֆուսաո դիմակահանդեսային խումբը: Երթը Հյսուսիսային պողոտայով հասնելու է Հանրապետության հրապարակ, այնուհետև այնտեղից մասնակիցները հատուկ ավտոերթով մեկնելու են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ էլ տեղի է ունենալու Կոնֆուսաոի կենսուրախ համերգը:  Տեղեկացնենք նաև, որ ողջ ավտոերթի ընթացքում Կոնֆուսաոն նվագելու է երկհարկանի ավտոբուսի վրա:  Շքերթին մասնակցող ավտոմեքենաների երթուղին հետևյալն է.

Դիմակահանդես-շքերթի մասնակիցների մեքենաներով երթը նախատեսվում է հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովայի փողոց, Չարենցի փողոց, Հերացու փողոց, Մյասնիկյան պողոտա, Երևանի կենդանաբանական այգի:

Այս խորագրի վերջին նյութերը