Լրահոս

27.10.2012 13:55


Արամ Կարապետյան. «Այսօր մենք ճահճում ենք»

Արամ Կարապետյան. «Այսօր մենք ճահճում ենք»

«Այսօր մենք ճահճում ենք՝  թե´ ներքաղաքական, թե´ արտաքին քաղաքական խնդիրների առումով: Մեր հարաբերությունները հստակ չեն Ռուսաստանի հետ, ուստի չենք կարողանում լուծում տալ գազի գնի ու ներդրումների խնդիրներին»,–այսօրվա ասուլիսին ասել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը։ Ըստ բանախոսի՝ բացի Եվրասիական Միությունից, հայկական կապիտալն այլ շուկաներում էապես ներգրավված չէ։

«Երբ լսում եմ Սերժ և Տիգրան Սարգսյաններին, ինձ թվում է, որ նրանք նոր են ընդդիմությունից իշխանություն դարձել: Եթե լավ բան են անում, թող անեն, իրենք են իշխանությունը, ո՞վ է իրենց ձեռքը բռնել, ուստի վերարտադրվելը խնդիրների լուծում չէ»,–նշել է ՆԺԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը