Լրահոս

29.10.2012 00:16


«Տաթևեր» ճոպանուղին անջատվել էր կայծակից. բոլոր ուղևորները տարհանվել են

«Տաթևեր» ճոպանուղին անջատվել էր կայծակից. բոլոր ուղևորները տարհանվել են

«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Հոկտեմբերի 28-ին դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները: 
 ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: 

Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից:

Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:

Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխատակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: 

«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին»:

Այս խորագրի վերջին նյութերը