Լրահոս

29.10.2012 08:22


Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 58) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

  1. Երիտասարդ աստղագետների 4-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը
  2. Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը և ՀԱԸ XI տարեկան համաժողովը
  3. Վիկտոր Համբարձումյանի անվան 2012թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը
  4. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 12-ամյակի ֆորումը
  5. ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան Երևանում
  6. Բյուրականի աստղադիտարանի լուսանկարների գրքույկի հրատարակումը
  7. 2013թ. աստղագիտական օրացույցների թողարկումը
  8. Տարեդարձներ (Վախթանգ Թամազյան – 60, Մանուշակ Պետրոսյան – 60)

Այս խորագրի վերջին նյութերը