Աշխարհ

29.10.2012 09:53


Թուրքիայում սիրիացի փախստականները քարկոծել են ոստիկաններին. կան վիրավորներ

Թուրքիայում սիրիացի փախստականները քարկոծել են ոստիկաններին. կան վիրավորներ

Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների և թուրք ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել. վիրավորվել է 3 մարդ, որոնցից երկուսը ոստիկաններ են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական մամուլը։

 Միջադեպը տեղի է ունեցել Քահրամանմարաշ բնակավայրի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարում։ Սիրիացիները բողոքել են, թե ոստիկաններն իրենց չեն տրամադրում հասանելիք տաք հագուստն ու սկսել են քարկոծել նրանց։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

 Ավելի ուշ դեպքի վայր է եկել Քահրամանմարաշի ոստիկանապետը և զրուցել սիրիացիների հետ՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը