Լրահոս

29.10.2012 10:38


«Հզբոլլահն» Իրանին է փոխանցել Իսրայելի ռազմավարական օբյեկտների մասին ունեցած ողջ տեղեկատվությունը

«Հզբոլլահն» Իրանին է փոխանցել Իսրայելի ռազմավարական օբյեկտների մասին ունեցած ողջ տեղեկատվությունը

 «Հզբոլլահ» խմբավորումը Իսրայելի ռազմավարական օբյեկտների մասին իր «Էյուբ» անօդաչու թռչող սարքի միջոցով ստացված տեղեկատվությունը փոխանցել է Իրանին: Այս մասին, իրանական «Մեհր նյուս» լրատվական գործակալության փոխանցմամբ,   հայտարարել է Իրանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Քոսարին:

–«Հզբոլլահի» կողմից Իրանին հատկացված տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր երկրի դեմ Իսրայելի որևէ գործողության դեպքում համարժեք պատասխան տալ: Ներկայումս Իսրայելի գաղտնի օբյեկտների մասին ողջ տեղեկատվությունը մեր տրամադրության տակ է»:

Այս խորագրի վերջին նյութերը