Լրահոս

29.10.2012 14:23


Հոգեբան. «Հայ կանայք հիմնականում չեն ցանկանում գործ հարուցել իրենց բռնության ենթարկած ամուսինների նկատմամբ»

Հոգեբան. «Հայ կանայք հիմնականում չեն ցանկանում գործ հարուցել իրենց բռնության ենթարկած ամուսինների նկատմամբ»

Այսօրվա ասուլիսին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը հայտնել է, որ հայ կանայք հիմնականում չեն ցանկանում քրեական գործ հարուցել իրենց բռնության ենթարկած ամուսինների նկատմամբ: Դա այն դեպքում, երբ կենտրոնի թեժ գծին վերջին երեք տարիների ընթացքում դիմել է բռնության ենթարկված 1044 կին, որոնցից 525 ենթարկվել է ֆիզիկական բռնության, 476-ը՝ հոգեբանական, 10-ը՝ սեռական:
«Հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Ինչ վերաբերում է սեռական բռնություններին, թվում է, թե դրանց թիվը քիչ է, բայց սա փակ թեմա է, և դրա մասին տեղեկացնում են միայն այն ժամանակ, երբ մեծ վստահություն են ձեռք բերում կենտրոնի նկատմամբ»,-ասել է բնախոսը:
Հոգեբանը նաև նշել է, որ ցանկացած կին կարող է իր իրավուքներին տեղեկանալ առաջինը հենց հեռախոսով, այնուհետև կենտրոն այցելելուց հետո ստանում է ավելի հանգամանալից խորհրդատվություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը