Լրահոս

29.10.2012 16:28


Աշխատանքից ազատվել է մանկապարտեզի երկու տնօրեն

Աշխատանքից ազատվել է մանկապարտեզի երկու տնօրեն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը։ Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզ: Հանրակրթության վարչության պետի խոսքով` չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության շնորհիվ արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան:

«Մենք բարոյական որևէ իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում` բացառելու համար որևէ խախտում»,–նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև աշխատանքից հեռացման:

Ստուգայցերի շրջանակում հայտնաբերված թերություններով պայմանավորված` 2 մանկապարտեզի տնօրեն ազատվել է աշխատանքից:

Այս խորագրի վերջին նյութերը