Լրահոս

30.10.2012 12:10


ՌԴ–ն Թուրքիայի հետ բանակցում է սիրիական ինքնաթիռից առգրավված բեռը վերադարձնելու վերաբերյալ

ՌԴ–ն Թուրքիայի հետ բանակցում է սիրիական ինքնաթիռից առգրավված բեռը վերադարձնելու վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան բանակցում են Մոսկվա–Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ինքնաթիռից առգրավված ռադիոտեղորոշման սարքավորումները Մոսկվա վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»–ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական և ռազմական աղբյուրներին:

Պարբերականին հայտնել են նաև, թե բեռները առգրավելիս թուրքական կողմը սիրիացի օդաչուից համապատասխան գրություն չի վերցրել, ինչը բարդացնում է բեռների հանձման գործընթացը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին թուրքական F-16 կործանիչները սիրիական ավիաընկերության А320 ինքնաթիռին հարկադրել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ինքնաթիռում 35 ուղևոր կար: Օդանավակայնում մի քանի ժամ տևած խուզարկումից հետո թուրքական իշխանությունները, այնուամենայնիվ, թույլ էին տվել թռիչքը Դամասկոս՝ նախօրոք արգելք դնելով որոշ բեռների վրա, որոնք, ինչպես հետագայում պարզաբանեց վարչապետ Էրդողանը, ռազմական նշանակության ուղեբեռ էին  և անօրինական ճանապարհով էին տեղափոխվում Սիրիա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել էր, թե ուղեբեռի տեղափոխությունը իրականացվել է ավիացիայի միջազգային կանոնների համաձայն, և հետևաբար՝ որևէ խախտում չի  եղել:

Այս խորագրի վերջին նյութերը