Լրահոս

30.10.2012 14:54


Հայտնի է Հալեպի մոտակայքում առևանգված 7 հայերից 5-ի ինքնությունը

Հայտնի է Հալեպի մոտակայքում առևանգված 7 հայերից 5-ի ինքնությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  երեկ  Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում 10 հալեպցի տղամարդ է առևանգվել, որոնցից 7-ը հայեր են: Հայտնի են նրանցից  5 հայերի անունները ՝ Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ։

Ապստամբները գերիների ազատարձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակիցներին: Նրանք սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա իրենք առևանգված քաղաքացիականներին կսպանեն:

Այս խորագրի վերջին նյութերը