Լրահոս

30.10.2012 15:41


Հրանտ Բագրատյան. «Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 44,6%»

Հրանտ Բագրատյան. «Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 44,6%»

Այսօր Ազգային ժողովում 2013թ. պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը 44,6%  է կազմում: Նա հիմնվել է «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության տվյալների վրա: Ընդ որում՝ եթե 5 տարի առաջ Հայաստանը ստվերային տնտեսության մակարդակով 138 երկրների շարքում 110-րդ տեղում էր, ապա ներկայում՝ 129-րդը:

«Ամնեսթի ինթերնեյշնլ»–ի տվյալները մեկնաբանելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին հեգնանքով նշել է, թե ստվերային տնտեսության գնահատակնները չեն կարող տասնորդական աստիճանի ճշգրտություն ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը