Լրահոս

31.10.2012 10:19


Հարսը վառել է իրեն բռնաբարել փորձող սկեսրայրի սեռական օրգանները

Հարսը վառել է իրեն բռնաբարել փորձող սկեսրայրի սեռական օրգանները

«Առավոտ» օրաթերթը ներկայացրել է ընտանեկան բռնությունների պատմություններ։ Դեպքերից մեկը տեղի ունեցել Շիրակում։

«Ես ու երկու եղբայրներս հաճախ էինք ականատես լինում մորս և նրա սիրեկանի սեռական հարաբերություններին: Բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ` քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ անընդհատ նվաստացնում ու ծեծում էր մեզ: Մայրս ոչ էլ պաշտպանում էր մեզ, ու անտարբերությամբ էր լսում եղբորս, երբ նա լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել նրա ձեռքը, քանի որ եղբայրս հրաժարվել էր նրա հերթական քմահաճուքը կատարել»,-այս մասին «Կանանց իրավունքների կենտրոնի» մասնագետներին պատմել է շիրակցի 16-ամյա աղջիկը:

Նրա խոսքերով` եղբայրներն այդ ամենը չհանդուրժելով՝ տնից փախել են. մեկն օրերով թափառել է փողոցներում, և անչափահասին խուլիգանության համար ձերբակալել են, իսկ մյուս եղբայրը հայրական պապի մոտ է ապաստան գտել:

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Տավուշի մարզի գյուղերից մեկում։ Հարսը այրել է սկեսրայրի սեռական օրգանները: Նա պատմել է, որ սկեսրայրը պարբերաբար հետապնդել է իրեն, ինքն էլ ամուսնուն տեղյակ չի պահել այդ մասին, որպեսզի տանը կռիվ չլինի: Մի օր էլ, երբ հարսն արդուկ անելիս է եղել, սկեսրայրը մոտեցել է հարսին, գրկել ու փորձել բռնաբարել, իսկ հարսն էլ տաք արդուկով պաշտպանվել է և այրել սկեսրայրի սեռական օրգանները:

Այս խորագրի վերջին նյութերը