Լրահոս

31.10.2012 10:37


Մեքենան շրջվել է. կան զոհեր

Մեքենան շրջվել է. կան զոհեր

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21։09-ին, ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Մառ­նեու­լի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության քա­ղա­քացիներ:

Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում Մառնեուլ-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Լեքսուս» մակ­նիշի 27 ՕՕ 835 պ/հ ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի եր­թևե­կելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` ՀՀ քաղաքացի, 1986թ. ծնված Արթուր Տոնոյանը և ուղևորը` Վրաստանի քաղաքացի, Մառնեուլ քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճա­նա­պար­հին մահացել են։ Մյուս ուղևորները` ՀՀ քաղաքացի, 1975թ. ծնված Հայկ Փասյանը և Վրաստանի քաղաքացի, 1982թ. ծնված Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը