Լրահոս

31.10.2012 18:10


Անտառից հատված ծառեր

Անտառից հատված ծառեր

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները Մեղրի-Շվանիձոր-Կապան ճանապարհի 13-րդ կմ-ից բերման են  ենթարկել 1975թ. ծնված Հրաչիկ Ա.-ին պատկանող «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 9 խմ  հատված ծառեր:
Ավտոմեքենայում  են գտնվել նաև 1978թ. ծնված Անդրանիկ Մ.-ն և 1970թ. ծնված Թևան Հ.-ն:
Անդրանիկ Մ.-ն հայտնել է, որ  ապօրինի ծառահատումը կատարել են նույն օրը Ծավ գյուղին հարակից անտառամերձ տարածքից:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը