Լրահոս

31.10.2012 13:44


Ըստ մարդահամարի՝ ՀՀ–ում մշտական բնակչության թիվը նվազել է 194 157 մարդով

Ըստ մարդահամարի՝ ՀՀ–ում մշտական բնակչության թիվը նվազել է 194 157 մարդով

Ներկայացվել են 2011թ. մարդահամարի նախնական արդյունքները, համաձայն որի հոկտեմբերի 11-ի լույս 12-ի կեսգիշերվա դրությամբ Հայաստանում առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 871 հազ. 771 մարդ, իսկ մշտական բնակչությանը՝ 3 մլն 018 հազ. 854 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով՝ վերջնական արդյունքների հայտնի կդառնան 2013 թվականին: 

Վերջին անգամ մարդահամար էր անցկացվել 2001թ., և դրա համեմատ առկա բնակչության թվաքանակը նվազել է 130 823 մարդով, մշտական բնակչությանը` 194 157 մարդով, որոնցից 36,7 % կազմում է գյուղական բնակչությունը, մնացածը՝ քաղաքային։ Քաղաքային բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 154 866, գյուղական բնակչությանը` 39 291 մարդով։

Այս խորագրի վերջին նյութերը