Լրահոս

31.10.2012 15:07


Աշոտյա՛ն, քեզ ասում ենք, դո՛ւ էլ հասկացիր :))

Աշոտյա՛ն, քեզ ասում ենք, դո՛ւ էլ հասկացիր :))

Անդրադառնալով իմ նախորդ նյութին (տե՛ս http://7or.am/am/news/view/42372/)՝ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խորհրդանշական կարմիր շոռտիկը դեռ կա, և ինքը պատրաստ է այն նվիրել մեր խմբագրությանը՝ որպես իրեղեն ապացույց, բայց չի նշել, թե հատկապես ինչի՞ իրեղեն ապացույց։ 

Օրինակ՝ Մոնիկա Լևինսկին որպես իրեղեն ապացույց պահել էր և հետագայում դատարանին ներկայացրեց այն ներքնաշորը, որը հագած էր եղել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ մոտիկից հարաբերվելու ժամանակ։ Չեմ կարծում, որ Աշոտյանը համանման նպատակով է որպես իրեղեն ապացույց մինչև հիմա պահել այդ շոռտիկը։ ))

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը