Լրահոս

19.01.2011 11:58


Փետրվարի 1-ից սկսում է 2011 թվականի բուհերի ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից միասնական (2011 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

Շրջանավարտները (դիմորդները) դիմում-հայտ են լրացնում իրենց բնակության վայրի' այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է'

-  3x4 չափի լուսանկար,

-   անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

 Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները'

-  պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

-   1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

-   ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

-   առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2011 թվականի մարտի 15-ն է:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի' այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

Երևան

Թիվ 66 միջն. դպրոց (Շենգավիթ)

Թիվ 43 միջն. դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 19 միջն. դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 36 միջն. դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 միջն. դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 միջն. դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 միջն. դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 միջն. դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 171 միջն. դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 8 միջն. դպրոց

Աբովյանի թիվ 10 միջն. դպրոց

Եղվարդի թիվ 1 միջն. դպրոց

Նոր Հաճնի թիվ 2 միջն. դպրոց

Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց

Չարենցավանի թիվ 1 միջն. դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի թիվ 9 միջն. դպրոց

Սևանի թիվ 7 միջն. դպրոց

Մարտունու թիվ 2 միջն. դպրոց

Վարդենիսի թիվ 1 միջն. դպրոց

Ճամբարակի թիվ 1 միջն. դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի թիվ 1 միջն. դպրոց

Թալինի մաթ. հատուկ դպրոց

Ապարանի թիվ 1 միջն. դպրոց

Ծաղկահովիտի թիվ 1 միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձորի թիվ 3 միջն. դպրոց

Ջերմուկի թիվ 2 միջն. դպրոց

Վայքի թիվ 1 միջն. դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի թիվ 1 միջն. դպրոց

Արարատի թիվ 1 միջն. դպրոց

Մասիսի թիվ 1 միջն. դպրոց

 

 

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 միջն. դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 3 միջն. դպրոց

Սիսիանի թիվ 3 միջն. դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 միջն. դպրոց

Ալավերդու թիվ 2 միջն. դպրոց

Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց

Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց

Տաշիրի թիվ 1 միջն. դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 3 միջն. դպրոց

Արթիկի թիվ 3 միջն. դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Ախուրյանի թիվ 2 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 1 միջն. դպրոց

Վաղարշապատի թիվ 2 միջն. դպրոց

Գյուղ Մյասնիկյանի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի թիվ 5 միջն. դպրոց

Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց

Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոց

Բերդի թիվ 4 միջն. դպրոց

Այս խորագրի վերջին նյութերը