Աշխարհ

01.11.2012 10:35


PKK–ականների հետ հանդիպած թուրք պատգամավորները կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել

PKK–ականների հետ հանդիպած թուրք պատգամավորները կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել

Թուրքիայի արդարադատության նախարարություն հայց է ուղարկվել Քրդական աշխատավորական կուսակցության հետ հանդիպած Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների վերաբերյալ:

Հայցում նշված է, որ 10 պատգամավորներ Շեմդինլիում PKK-ականների հետ հանդիպել են 2012թ. օգոստոսի 17-ին: Հայցը բաղկացած է 15 էջից։ Դրանում պահանջվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, հետ վերցնել նրանց մանդատները և նրանց ազատազրկել 5-10 տարով:

Խոսքը ԽԺԿ-ի փոխնախագահ, պատգամավոր Գյուլթան Քըշանաքի և ԽԺԿ-ական պատգամավորներ Ադիլ Քուրթի, Սեբահաթ Թունջելի, Նազմի Գյուրի, Հյուսամեթթին Զենդերլիօղլուի, Հալիլ Աքսոյի, Էրթուղրուլ Քյուրքչյուի, Էսաթ Ջանանի, Իդրիս Բալուքենի և Վանից ընտրված անկախ պատգամավոր Այսել Թուղլուքի մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը