Լրահոս

01.11.2012 11:39


Ադրբեջանական գիգանտամանիա. ազերիները մտադիր են կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը

Ադրբեջանական գիգանտամանիա. ազերիները մտադիր են կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը

Աշխարհում ամենաբարձր շենքը կկառուցվի Ադրբեջանում և կկոչվի «Azerbaijan Tower»։ Նրա կառուցումը կարժենա 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով ադրբեջանական մամուլին:

Կառույցն իրենից կներկայացնի մի ամբողջ համալիր, որը բաղկացած կլինի 85-150–հարկանի 7 շինություններից, իսկ գլխավոր՝ 186–րդ հարկանի աշտարակը 200 մետրով բարձր կլինի ներկայիս ամենաբարձր՝ Դուբայի «Burj Khalifa»-ից։ Շինությունը կունենա 1050 մետր բարձրություն: Նրա շինարարությունը նախատեսվում է սկսել 2016-2017թթ.:

Այս խորագրի վերջին նյութերը