Լրահոս

01.11.2012 13:05


Իրանը ԱՄՆ–ին մարդասիրական օգնություն է առաջարկել

Իրանը ԱՄՆ–ին  մարդասիրական օգնություն է առաջարկել

Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգներին օգնություն է առաջարկել  «Սենդի» փոթորկից տուժածների համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

«Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է օգնել ԱՄՆ-ում տուժածներին»,-ասել է այդ կազմակերպության  ղեկավար Մահմուդ Մազաֆֆարը։

Կառույցն օգնության առաջարկը նամակով ներկայացրել է նաև ԱՄՆ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։ Իրանի Կարմիր մահիկը մտահոգություն է հայտնել այն վնասի կապակցությամբ, որն ԱՄՆ-ի ժողովուրդը կրել է բնական աղետի պատճառով և տուժած ամերիկացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը