Լրահոս

01.11.2012 19:09


«Սենդի» փոթորիկը` աստղերի մեկնաբանությամբ

«Սենդի» փոթորիկը` աստղերի մեկնաբանությամբ

«Սենդի» փոթորիկը, որը դարձել է բազմաթիվ աղետների պատճառ, անտարբեր չի թողել նաև հոլիվուդյան աստղերին, ովքեր այս օրերին տարբեր տիպի գրառումներ են կատարել սոցցանցերում: Մասնավորապես, Պամելա Անդերսոնը, ով հանդիսանում է նաև PETA-ի ակտիվ մասնակից, մտահոգվածէ է կենդանիների ճակատագրով։ «Արևելյան ափ՝ մի՛  մոռացեք հոգալ ձեր կենդանիների մասին»,–գրել է նա։  Քիմ Կարդաշյանն էլ արել է հետևյալ գրառումը. «Վերադարձել եմ Մայամիից: Խուսափել եմ փոթորիկից: Հիմա աղոթում եմ Արևելյան ափի բոլոր բնակիչների համար: Հույսով եմ, որ ձեզ ոչինչ չի սպառնում»: Իսկ հայտնի երգչուհի Լեդի Գագան անհանգստանում է իր հարազատների համար. «Ես գիտեմ, որ ամե ինչ լավ է լինելու, բայց այն, որ դաունթաունում ջերհեղեղ է, իսկ իմ ընկերները նստած են առանց լույսի, ինձ շատ է վշտացնում: Այնուամենայնիվ իմ հարազատներից և ընկերներից ոչ ոք չի լքել քաղաքը: Նույնիսկ իմ կույր տատիկը Նյու-Ջերսիից»:  Մոդել և դերասանուհի Եվա Լոնգորիան գրել է. «Հե՜յ, Արևլյան ափ: Ո՞նց եք: Դիտում եմ լուրերը և ամեն ինչը սարսափելի է թվում: Թող ամեն ինչը լավ լինի: Աստված ձեզ պահապան»: Իսկ ահա սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը մտահոգված չէ «Սենդի» փոթորիկի պատճառած աղետներով և հետևայլ գրառում է արել. «Ինչո՞ւ են բոլորը այսպիսի խուճապի մեջ այդ փոթորիկի պատճառով (ես այն Սալի եմ կոչում): Բավակա՛ն է բացասական էներգիա տարածեք: Լավ բաների մասին մտածեք և աղոթեք խաղաղության համար»։

Այս խորագրի վերջին նյութերը