Լրահոս

02.11.2012 11:17


ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը

ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը
ԼՂՀ ՊԲ-ն խոր ցավով տեղեկացնում է, որ ս/թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս, թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող`
1. ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998թ.-ից,
2. շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009թ.-ից,
3. շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006թ.-ից,
4. շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009թ.-ից:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23։45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ: Ներկայումս կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորվածներն են`

1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ.-ից,
2. սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ.-ից,
3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ.-ից,
4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ.-ից,
5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ.-ից,
6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ.-ից,
7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ.-ից,
8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ.-ից,
9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ.-ից,
10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ.-ից,
11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ.-ից,
12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ.-ից,
13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ.-ի,
14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ.-ից,
15. շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ.-ից,

ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: 
Պատահարի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: 

Այս խորագրի վերջին նյութերը