Լրահոս

02.11.2012 12:08


Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են

Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են

«Բուգյուն» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին թունավորել են։ Նրա մահվան պատճառը պարզվել է Օզալի դին արտաշիրիմելուց հետո անցկացված փորձաքննությամբ։ Նախկին նախագահի մարմնում թունավոր ստրիխնին է հայտնաբերվել և այդպիսով հաստատվել կասկածները, որ իրականում նա մահացել է թունավորումից՝ շնչահեղձ լինելով։

Ավելի վաղ նրա կինը՝ Սեմրա Օզալին, անանուն նամակ էր ստացել, որտեղ նշված է եղել, որ Թուրգութ Օզալին թունավորողը՝ Հասան Ալիօղլուն Ադրբեջանում է։

Օզալի նախագահել է 1989-1993 թվականներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը