Լրահոս

02.11.2012 12:28


Հայաստանի և Լիտվայի գիտությունների ակադեմիաները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Հայաստանի և Լիտվայի գիտությունների ակադեմիաները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Վալդեմարաս Ռազումասը Լիտվայում ստորագրեցին երկու ակադեմիաների համագործակցության համաձայնագիր: Հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրեցին Հայաստանի եւ Լիտվայի ակադեմիաների առաջնայնությունները, ամփոփեցին երկու երկրների միջեւ գիտության ոլորտում համագործակցության արդյունքները, ինչպես նաեւ ուրվագծեցին նոր ոլորտներում երկկողմ կապերի հաստատման հեռանկարները:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հրավերով Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վալդեմարաս Ռազումասը 2013թ. կժամանի Հայաստան` ստորագրելու երկու ակադեմիաների համատեղ գործողությունների ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը