Լրահոս

02.11.2012 19:55


Սիմֆո-Ջազ բացառիկ համերգ Երևանում

Սիմֆո-Ջազ բացառիկ համերգ Երևանում

Սույն թվականի նոյեմբերի 3-ին`ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու ՅորքԵրևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կլինի սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք–Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը