Լրահոս

02.11.2012 20:04


Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին՝ не льстите себе!

Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին՝ не льстите себе!

Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին.

«Պրն Աշոտյանը պատասխանելով Թերթ.am կայքի հարցին պատասխանել է նաև իմ հարցադրմանը: Խնդրում եմ ուշադիր կարդացեք իմ մեկնաբանությունը, քանզի կբացահայտեմ շատ բաներ, որ միգուցե չգիտեք: Նախ ասում եք, որ ես նեղված եմ Ձեր գրած մտքերից,որ չեմ կարողանում հակադարձել և ներվայնանում եմ, որ Դուք կարողանում եք մտածել: Պրն Աշոտյան, ես Ձեր գրառումներին իրոք չեմ կարող հակադարձել, քանզի չեմ կարդում դրանք: Չեմ կարդում մի քանի պատճառներով, նախ Դուք ներկայացնում եք կոնկրետ ուժ կոնկրետ դիրքորոշմանբ և նոր բան չեք կարող ասել: Մեկ և առաջին անգամ կարդացել եմ Ձեր գրառումը Վ.Օսկանյանի վերաբերյալ և այն մարդկանց ով չի ընտրել այն ուժը, որը Դուք ներկայացնում եք: Կարդացել եմ թե ոնց եք Դուք ծաղրում Ձեր այն համաքաղաքացիներին, ով չի ընտրել ՀՀԿ-ին: Ցույց տալով Ձեզ Ձեր իսկ կողմից առաջարկած մեզիմի տեղը այլես ժամանակ չեմ վատնում Ձեր գրառումների ընթերցանության վրա: Так что не льстите себе!
Դուք հաճախ շեշտում եք, որ Դուք մտածող եք, ընդունում եմ ու համամիտ եմ Ձեր հետ: Քանզի այնտեղ ,որտեղ անցնում է Ձեր առօրեան Դուք իրոք բավականին մտածող եք, բայց այդտեղից դուրս կան մարդիկ, որոնք շատ ավելի խելացի են, հետո ինչ , որ ՀՀԿ նշան չունեն: Ձեզ դա չէին ասել:?))
Ինչ վերաբերվում է Ձեր արդյունավետությանը, համաձայնեք Դուք ՀՀ պատմության մեջ ամենահաջողակ նախարարը չեք: Ուստի աշխատելու փոխարեն գրառումներ անելը վաղ է: Ձեր միտքը և ժամանակը ներդրեք Կ.Գ. նախարարության ոլորտների մեջ՝ այնտեղ է դրանց տեղը: Մնացածը մեկնաբանել, ուղղակի ալարում եմ, կասեմ միայն, ճիշտ կլիներ հրաժարական տայիք ԿԳ նախարարի պաշտոնից և զբաղվեիք հասարակության հետ կապերով, դա Ձեր մոտ հաստատ ավելի լավ կստացվի քան այսօրվա փեշակը»:

Այս խորագրի վերջին նյութերը