Քաղաքական

03.11.2012 00:57


Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

Նոյեմբերի 2-ին՝ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գերագույն մարմնի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում որոշվել է, որ 2013թ.-ի նախագահական ընտրություններում նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը և, որոշումն ընդունվել է միաձայն: Նիստում քննարկվել են ներկուսակցական և կազմակերպչական հարցեր: Այս մասին նիստից հետո տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այս խորագրի վերջին նյութերը