Լրահոս

03.11.2012 11:20


Իրանը նշում է ամերիկյան դեսպանատան գրավման 33-րդ տարեդարձը

Իրանը նշում է ամերիկյան դեսպանատան գրավման 33-րդ տարեդարձը

1979թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում արմատական տրամադրված մի քանի ուսանողներ հարձակվեցին ամերիկյան դեսպանատան վրա և իրենց վերահսկողության տակ վերցրեցին մի քանի աշխատողների, ովքեր, ըստ իրանական կողմի, զբաղվում էին լրտեսությամբ հօգուտ Իսրայելի։  Այդ օրը Իրանում հռչակվեց իմպերիալիզմի դեմ ազգային պայքարի օր։

Այս տարի, սակայն, Իրանն այդ օրը նշեց նոյեմբերի 2-ին, քանի որ նոյեմբերի 4-ը համընկավ իսլամական Գադիր Հոմ տոնին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն, երեկ հազարավոր մարդիկ էին հավաքվել ամերիկյան նախկին դեսպանատան մոտ՝ հակաամերիկյան ու հակաիսրայելական պաստառներով։ Գործողության մասնակիցները Պաղեստինին իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի դեմ պայքարում։

Այս խորագրի վերջին նյութերը