Կարծիք

04.11.2012 22:03


Ոչ մի նշանակություն չունի ...

Ոչ մի նշանակություն չունի ...

Ոչ մի նշանակություն չունի, թե ով ենք մենք, ինչով ենք զբաղվում, ինչ հավատքի ենք պատկանում, ինչ գաղափարներով ենք առաջնորդվում: Բոլորս տարբեր մարդիկ ենք. ուսանողներ ու դասախոսներ, հավատացյալներ ու անհավատներ, բժիշկներ ու հիվանդներ, լրագրողներ ու նկարիչներ, սպորտսմեններ ու դերասաններ, հողագործներ ու գործարարներ, հայրենասերներ ու կանաչասերներ, սեքսուալ փոքրամասնություններ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիական ակտիվիստներ, բանակի սպաներ ու ոստիկաններ և այլն: Սակայն ունենք մեկ նմանություն. մենք բոլորս էլ ռեժիմի ստրուկներն ենք, բոլորս հավասարապես տուժած ենք այս իշխանություններից: 
Սա արժեզրկում է մեր տարբերություններն ու յուրահատկությունները, բայց միևնույն ժամանակ ստիպում է մեզ համախմբվել և դուրս գալ միասնական պայքարի:

Առա՛ ջ, դեպի անսերժ Հայաստան։

Արեգ Գևորգյան

http://www.facebook.com/profile.php?id=100001052694966

Այս խորագրի վերջին նյութերը