Լրահոս

05.11.2012 00:23


Այսօր կշարունակվի ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Այսօր կշարունակվի ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը

2012թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ, հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը հայտարարել էր իր պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու մասին:

Նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այդ անգամ ևս դատախազ Մանվել Գրիգորյանի կողմից պատշաճ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան դատական նիստին որպես մեղադրող հանդես գալու համար: Դատախազի կողմից դատարան է  ներկայացվել հանձնարարական՝ լիազորագրի փոխարեն: 

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը