Լրահոս

05.11.2012 09:33


Նոբելյան մրցանակակիրները դասախոսեցին Հայաստանի գիտական հանրության համար

Նոբելյան մրցանակակիրները դասախոսեցին Հայաստանի գիտական հանրության համար

Ս/թ. նոյեմբերի 4-ին Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հրավերով ՀՀ-ում գտնվող Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի /Մեծ Բրիտանիա/ և Մարտին Չալֆիի /ԱՄՆ/ հանրային դասախոսությունները «Քաղցկեղի հիմնախնդիրը» և «Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց` լուսավորելով կյանքը» թեմաներով: Աշխարհահռչակ գիտնականները ներկայացրեցին գիտության վերջին նվաճումները կենսաբանության բնագավառում: Դասախոսություններին ներկա էին գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների շուրջ 200 գիտաշխատողներ, երիտասարդ գիտնականներ և ուսանողներ: Դասախոսությունների ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան քննարկելու իրենց հուզող հարցերը Նոբելյան մրցանակակիրների հետ: Դասախոսությունների կազմակերպիչներ` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ: Միջոցառմանը աջակցում էին ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Թուֆենկյան» հյուրանոցների ցանցը և Մատենադարանը:

Նույն օրը երեկոյան, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի աջակցությամբ, տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին երիտասարդ գիտնականներ և ուսանողներ տարբեր գիտական հիմնարկներից: Նոբելյան մրցանակակիրները իրենց օգտակար խորհուրդներ տվեցին երիտասարդ գիտնականներին, թե ինչպես դիմել միջազգային դրամաշնորհների և ուսումնական ծրագրերի: Կիսվեցին փորձով և ներկայացրեցին գիտահետազոտական գործունեության ընթացքում առաջ եկած խոչնդոտների հաղթահարման իրենց բանաձևը:

Այս խորագրի վերջին նյութերը