Լրահոս

05.11.2012 09:35


Ֆուտբոլը ՝ հանուն ուրախ մանկության

Ֆուտբոլը ՝ հանուն ուրախ մանկության

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը և «Ռեալ» Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը հրավիրում են բոլորին բարեգործական ֆուտբոլային հանդիպման: «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի և «Ռեալի» երևանյան ֆան-ակումբի realmadrid.am կայքի թիմերի միջև խաղը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 1:3–ին, Խուլուհամրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65):

Սա այդ երկու թիմերի միջև անցկացվող արդեն երկրորդ բարեգործական ֆուտբոլային հանդիպումն է: «Ֆուտբոլը ՝ հանուն ուրախ մանկության» խորագրով խաղը կազմակերպվում է մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանին օգնելու նպատակով: Միջոցառման ընթացքում դահլիճում տեղադրված կլինեն դրամահավաքի համար նախատեսված արկղեր, և բոլոր ցանկացողները կկարողանան իրենց հնարավորության սահմաններում գումար նվիրաբերել փոքրիկին օգնելու համար: Ստացված ողջ հասույթը կփոխանցվի Ռիտայի համար բացված հաշվեհամարին, իսկ փոխանցման փաստաթղթերը կներկայացվեն «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի պաշտոնական ֆեյսբուքյան խմբում ՝ facebook.com/groups/LSAC.NGO/, որտեղ տեղադրված են նաև Ռիտայի հիվանդության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի ֆուտբոլային հանդիպում դիտելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը