Քաղաքական

05.11.2012 13:12


Արամ Մանուկյան. «Արտագաղթը կանգնեցնելու միակ ճանապարհն այս իշխանությանը հեռացնելն է»

Արամ Մանուկյան. «Արտագաղթը կանգնեցնելու միակ ճանապարհն այս իշխանությանը հեռացնելն է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին Լևոն Տեր–Պետրոսյանի չառաջադրման դեպքում  հարցը կարելի է քննարկել թե՛ ՀԱԿ-ի ներսում, թե՛ դրսում։ «Առաջիկա քաղաքական զարգացումները կախված են լինելու ոչ թե կուսակցությունների ու անհատների ցանկությունից, այլ՝ թե ինչ են ուզում մեր քաղաքացիները»,–ասել է բանախոսը։

Մանուկյանն ընդգծել է, որ այսօրվա լրջագույն մարտահրավերը արտագաղթն է։ «Եթե տարիներ առաջ մարդիկ սոցիալական խնդիրների պատճառով էին հեռանում Հայաստանից, ապա այսօր դրանց թիվը կրճատվել է: Մարդիկ հիմնականում հեռանում են ապագա չտեսնելու, անկայուն երկիր ունենալու պատճառով։  Մնացած ամեն ինչ կլինի անիմաստ, եթե այս թիվ մեկ խնդրի լուծման ծրագիր չդրվի սեղանին»։

ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ բոլորն իրենց հավակնությունները մի կողմ պետք է դնեն: «Հայաստանը արագ թափով դատարկվում է: Ներկայիս ընդդիմությունը, եթե կոնսոլիդացման ճանապարհով չգնա, հետևանքը կլինի անդառնալի: Այս իշխանությունն այս առումով արդեն ձախողված է: Արտագաղթը կանգնեցնելու միակ ճանապարհն այս իշխանությանը հեռացնելն է: Դատարկված Հայաստանի նախագահ ո՞ւմ է պետք, պառլամենտարիզմ ո՞ւմ է պետք»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը