Լրահոս

05.11.2012 13:55


Փետրվարին Ադրբեջանը տիեզերք կուղարկի իր առաջին արհեստական արբանյակը

Փետրվարին Ադրբեջանը տիեզերք կուղարկի իր առաջին արհեստական արբանյակը

Ադրբեջանի առաջին հեռահաղորդակցային արբանյակը տիեզերք կարձակվի 2013թ. փետրվարի առաջին կեսին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը։

Արբանյակի տիրույթում լինելու են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրները։  

«Արբանյակի ծառայությունները նպաստելու են Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնմանը»,-ասել է Շարիֆովը։

Այս խորագրի վերջին նյութերը